Տեսանյութը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերում ու տարբեր կայքերում։ Տեսախցիկն արձանագրել է, որ Մագնիտոգորսկի բանուկ խաչմերուկներից մեկում շրջադարձի ժամանակ մեքենայի դուռը բացվում է ու երեխան հայտնվում է փողոցում։
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ փոքրիկը, բարեբախտաբար, մի քանի քերծվածք է ստացել։
Համացանցի օգտատերերը բազում քննադատական արձագանքներ են ուղղել մեքենայի վարորդին ու աղջկա ծնողներին։ Նրանցից մեկը գրել է. «Ի՞նչ է, նրանց կրոնը թույլ չի տալիս դռները ներսից փակել։ Բոլոր ծանոթներս այդպես են անում, քանի դեռ երեխաները չեն մեծացել»։