Համով Հայաստան. յուրահատուկ հայկական ճաշատեսակը՝ «Խորվուն», կարելի է ուտել նույնիսկ շոգին

«Խորվու» ավանդական հայկական ճաշատեսակը սիրում են ոչ միայն հայերը, այլ նաև արտասահմանցիները։
Sputnik

Զբոսաշրջիկները հատուկ գալիս են մեր երկիր, որպեսզի համտեսեն գառան նուրբ միսը՝ պատրաստված թոնիրում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Գևորգ Իսպիրյանը։

Sputnik Արմենիայի թղթակցիները «Համով Հայաստան» խոհարարական խորագրի շրջանակում ցույց կտան և կպատմեն, թե ինչպես պատրաստել «Խորվու» հայկական ճաշատեսակը։

«Գառան միսը համարվում է ամենամաքուրներից մեկը, քանի որ կենդանին սնվում է բացառապես խոտով։ Գառան միսն ավելի հեշտ է մարսվում, ուստի շոգը չի խանգարի վայելել այն», — ասաց Իսպիրյանը։

«Խորվուի» համար նա օգտագործում է չորս բաղադրիչ՝ միս, աղ, պղպեղ, մածուն։ Մանրամասները դիտեք տեսանյութում։