Արգենտինական ողբերգություն․ երկրպագուների արձագանքը հավաքականի պարտությանը. տեսանյութ

Դիտեք տեսանյութը, թե ինչպես են արձագանքել երկրպագուներն Արգենտինայի պարտությանը։
Sputnik

Աշխարհի առաջնության մակարդակի մրցաշարում ազգային թիմի պարտությունը միշտ ողբերգություն է երկրպագուների համար։ Իսկ Արգենտինայի երկրպագուների համար դա կրկնակի ողբերգություն է, քանի որ նրանք ավելի քան 30 տարի է, ինչ սպասում են իրենց հավաքականի հաղթանակին։

Ցավոտ, սպորտի աստվածներն այս անգամ էլ հուսախաբ արեցին լատինաամերիկացիներին։ Ֆրանսիացիք ավելի ուժեղ էին և հաջողակ ու հաղթեցին դաժան պայքարում։

ԱԱ վատագույն մենեջերը․ Խորխե Սամպաոլիին խայտառակ ձևով կվռնդեն

Չնայած վերոնշյալին` Արգենտինայի թիմը չի դադարում լինել աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկը, իսկ Մեսին՝ մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ Բայց սա նրա համար բաղձալի գավաթը նվաճելու վերջին հնարավորությունն էր։