Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի լեռնային հատվածներին

Թուրքական հարվածների հետևանքով զոհ կա քաղաքացիական անձանց շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik.  Նախօրեին թուրքական ռազմական օդուժը ավիահարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի Թուրքիայի հետ սահմանի լեռնային հատվածներին:

Սարգսյան. «Թուրքիա–Ադրբեջան սերտաճումն օր օրի ավելանում է»

Ավիահարվածների հետևանքով կան քաղաքացիական զոհեր, որի մասին էլ հայտնել է Սորանի ոստիկանությունը. մասնավորապես նշվում է 19-ամյա աղջկա զոհվելու մասին:

«Հալանաիա գյուղի տարածքում, որը գտնվում է թուրք-իրաքյան(քրդական) սահմանին, թուրքական ռազմական օդուժի ավիահարվածների հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ 19-ամյա Շերվան Մազինը»,- հայտնում է Սորանի ոստիկանության մամլո խոսնակ Հավար Արգուշին:

Թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է, որ վերջին շրջանում Թուրքիան սկսել է ինտեսիվ ավիահարվածներ հասցնել Իրաքյան Քրդստանին: