Կատուն «գոլ» է բղավում տիրոջ հետ. ֆուտբոլային «ֆանատի» հոլովակը «պայթեցրել» է սոցցանցերը

Պարզվում է՝ ֆուտբոլը խելքահան է անում ոչ միայն մարդկանց, այլ նաև ընտանի կենդանիներին։ Հավանաբար սպորտային խելագարությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Կատուն, որը ոչ միայն կարողանում է կիսել տիրոջ ուրախությունը ֆուտբոլային խաղ դիտելիս, այլ նաև բղավում է «գոոոոոլ», նվաճել է համացանցը։

Խոսող կատվի տեսանյութը Instagram-ում հրապարակել է proyectonala օգտատերը։ Կատվի տերը բուռն արձագանքում է սիրելի թիմի խփած գոլին, իսկ նրա փոքրիկ չորքոտանի ընկերը ոչ պակաս խանդավառությամբ գոռում է «գոլ»։

 

Ինչպես երևում է, կատուն բավական հետաքրքրված է խաղով։ Չի նշվում, թե որտեղից է հրաշք կենդանին, բայց, դատելով ամեն ինչից, նա պետք է գտնվի ինչ-որ իսպանալեզու երկրում։

Տեսանյութն արժանացել է օգտատերերի բազմաթիվ հիացական մեկնաբանություններին։