ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Ադրբեջանը փորձում է Հայաստանի նոր իշխանության նկատմամբ ճնշում գործադրել»

Ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի ամենամյա զորավարժությունների իրական նշանակությունը։
Sputnik
Տարոն Հովհաննիսյան

Ադրբեջանը վերջին 3-4 տարիներին հունիսին զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում է 20-30 հազար զինծառայող։ Անդրադառնալով վերջին զորավարժություններին` Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։

«Այս առումով սա պլանային զորավարժություն է, ինչը, իհարկե, չի նշանակում, թե այն որոշակի մեսիջներ չի պարունակում»,- ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այդ զորավարժության միջոցով Ադրբեջանը փորձում է նաև Հայաստանի նոր իշխանության նկատմամբ ճնշում գործադրել։

Հուլիսի 2-ից 6-ն Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն` զորքերի տարբեր տեսակների, այդ թվում` հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ։