Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում գտնվող «Հայկական շաուրմա» սննդի կետի մոտ երեկ` հունիսի 29-ին, ծեծկռտուք է եղել։ Տղամարդիկ գործի են դրել բռունցքները, աթոռներն ու մահակները։ Ծեծկռտուքի մասնակիցների մեջ նաև կանայք են եղել։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ վիճաբանության մասնակիցներից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Որոշ տվյալներով` վեճի պատճառը կարող էր լինել ձեռնարկատերերի միջև ծագած հակասությունը։ Սուրգուտի իրավապահ մարմինները պարզում են ծեծկռտուքի հանգամանքները։