Լարված պայքարն ավարտված է. Հայկ Մարտիրոսյանը դարձավ Ասրյանի 11-րդ հուշամրցաշարի հաղթող

Մարտիրոսյանը հուշամրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով ավարտվեց Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը, որն անցկացվում էր Ջերմուկում։

Հուշամրցաշարի վերջին տուրում բավականին լարված պայքար էր գնում մրցանակային տեղերի համար։ Ի վերջո, երկար պայքարից հետո Հայկ Մարտիրոսյանն առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ և 7 միավորով դարձավ միանձնյա հաղթող։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց հնդիկ Սեթուրամանն, իսկ եռյակի վերջում Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ էր Սասիկիրան Կրիշնան:

Շախմատիստը հաղթել էր նաև 10-րդ հուշամրցաշարում։