Մեծահասակ կինը քիչ է մնում ծեծի աղջկան նրա հագուստի՝ կարճ շորտի պատճառով։ Սակայն ամեն ինչ սկսվել էր տղայի և կարճ շորտով աղջկա միջև առաջացած վեճից։ Վիճաբանությանը միացել է նաև մի կին, որն սկսել է խրատել նրան աղջկան։
Մետրոյի ուղևորներից մեկը նկարել է միջադեպը, որն արագորեն տարածվել է համացանցում։
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին կարճ շորտը կրկին վեճի առարկա էր դարձել. այս անգամ` Ադրբեջանում հայտնի դերասանների միջև։ Ադրբեջանի պետական դրամատիկական թատրոնի դերասանները՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստներ Ռամիզ Մելիքը և Մալեյկա Ասադովան պատրաստվում էին դատարան դիմել դերասանուհու կարճ շորտի պատճառով։