Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում. Ադրբեջանի պատվիրակների անհաջող «գրոհը»

Ադրբեջանի պատվիրակները հերթական զավեշտալի հայտարարությունն են արել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik.  Ադրբեջանի պատվիրակները Հայաստանի նոր իշխանություններին կոչ են արել չկրկնել նախկինների «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը այսպես ասած` «գրավյալ» տարածքներում։

Ադրբեջանցիների կողմից կաշառվելու համար ԵԽԽՎ-ն 14 պատգամավորի հանդեպ տույժեր է սահմանվել

Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը։ 

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը  քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում»։

Արփինե Հովհաննիսյանն ու հայկական պատվիրակության մյուս ներկայացուցիչ  Նաիրա Զոհրաբյանը ելույթներ են ունեցել եւ վեհաժողովին ներկայացրել  հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված` Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած գործողությունները։