Ավստրալիայի ճանապարհին. ինչ են նվիրել հայտնի ճանապարհորդները Սինգապուրի հայկական եկեղեցուն

Ռուս հայտնի ճանապարհորդ Պյոտր Պլոնինի` Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահորը նվիրած հարմոնը մինչև հիմա պահպանվում է տաճարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Բանն այն է, որ «Играй, гармонь!» համառուսական փառատոնի շրջանակում Պլոնինն ու Իվանովոյում հայտնի մեկ այլ ճանապարհորդ՝ Նիկոլայ Դավիդովսկին, 2004-2005 թվականներին հեծանվով ճանապարհորդության են մեկնել Ավստրալիա։ Նրանք իրենց հետ Շույայի հարմոն են վերցրել։

«Տեղական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում էին ճանապարհորդության մեկնարկը, և երբ Պյոտր Պլոնինն անցնում էր Շույայի միջով, տեղի ֆաբրիկան նրան փոքրիկ մանկական շույական հարմոր նվիրեց, որ հեծանվարշավորդը օտար երկրում շատ չկարոտի հայրենիքը», — գրում է Ivcult.ru-ն։

Սինգապուրի հայկական եկեղեցին՝ տեսարժան վայր զբոսաշրջիկների համար

Ճանապարհորդը հարմոնն իր հետ տարել է Մոնղոլիա, Չինաստան, Վիետնամ, Լաոս, Թաիլանդ, Մալայզիա ու Սինգապուր։

Այդ հարմոնի ձայնը լսել են Վիետնամի ու Լաոսի ջունգլիները։

«Մի անգամ Չինաստանում, երբ պարզապես նստած էինք փողոցում, սկսեցի հարմոն նվագել, մոտակայքի ռեստորանի մարդիկ դուրս թափվեցին ու սկսեցին լսել։ Հետո հարցրին` որտեղից ենք։ Իմանալով, որ ռուսաստանցի ճանապարհորդ ենք, մեզ ռեստորան հրավիրեցին ու ընթրիք հյուրասիրեցին», — առցանց-պարբերականը մեջբերում է Պլոնինի ասածը։

Հետո պետք է ինքնաթիռով Ավստրալիա մեկնեին, իսկ հարմոնը ավելորդ քաշ էր։ Ճանապարհորդները որոշել են նվիրել երաժշտական գործիքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահորը։ Հարմոնը մինչև հիմա այնտեղ է։

Հիմա Պլոնինը զբոսաշրջության հրահանգիչ է մի ընկերությունում, որը Կարելիայում մանկական ճամբարներ է կազմակերպում, նա նախկինի պես հարմոն է նվագում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սինգապուրի առաջին քրիստոնեական եկեղեցին էր։ 1835 թվականին փոքր հայկական համայնքը նեկոկլասիցիզմի ոճով եկեղեցի է կառուցել։ Մեկ տարի անց այն օրհնվել է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սինգապուրի հնագույն քրիստոնեական եկեղեցի է։ Այն ազգային նշանակության հուշարձան է ճանաչվել ու պետության պահմանման տակ է գտնվում։ Այն Սինգապուրի գործնական կենտրոնում է։