Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օսիպյանը, իջնելով ծառայողական ավտոմեքենայից, մոտեցել է օրինախախտ վարորդին և հորդորել, որ նա իր նետած աղբը գետնից վերցնի:
Ըստ կայքի` ՀՀ ոստիկանապետն իր ծառայողական ավտոմեքենայով եղել է առանց թիկնապահների: