ԱԱԾ-ն Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի իրականացրել. Վանեցյան

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Տարոն Մարգարյանի անվան շուրջ աղմուկի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիս — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը Երևանի ավագանին չքննարկեց

Հիշեցնենք` համացանցում օրերս հրապարակվեց տեսանյութ, որտեղ ներկայացվում էր քաղաքապետի Տարոն Մարգարյանի ունեցվածքը: Դրանից հետո մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի առջև ակցիաներ իրականացրին, որով պահանջում էին քաղաքապետի հրաժարականը:

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ քաղաքապետն իր հրաժարականը պետք է ներկայացներ ավագանու հունիսի 26–ի նիստում, սակայն քաղաքապետը վատառողջ էր և նիստին ներկա չէր: