«Ամեն ինչ հսկում ենք». փոխնահանգապետը` Սանկտ Պետերբուրգի «Երևան» առևտրի կենտրոնի մասին

Պետերբուրգյան գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անելու հարցում, հատկապես` սոցիալական ենթակառուցվածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Պետերբուրգցիները պատրաստվում են մեծ իրադարձությանը` «Երևան» առևտրի տան բացմանը։ Այդ նախագիծը քաղաքի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ Աննա Միտյանինան։

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի կենտրոնի կառուցման մեկնարկի հարցը 2017 թվականի մայիսին քննարկել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։

«Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է «Երևան» առևտրի տուն բացել։ Հիմա քննարկվում է դա որպես ռազմավարական կարևորություն ունեցող նախագիծ սահմանելու հնարավորությունը։ Մենք լիովին հետևում ենք շինարարության գործընթացին, ոչ մի խնդիր չի առաջանա», — ասաց Միտյանինան։

Նրա խոսքով` քույր քաղաքների` Երևանի ու Սանկտ Պետերբուրգի համագործակցությունը վերջին տարիների ընթացքում միայն խորացել է. նույնիսկ ապրանքաշրջանառությունն է ավելացել։ Նա օրինակ էլ բերեց` բիզնես հասարակությունն ակտիվորեն մասնակցել է Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերին։

«Պետերբուրգից առևտրի, շինարարության ոլորտի գործարարներ էին եկել։ Քննարկվել է հասարակական ենթակառուցվածքներում ներդրում անելու հարցը։ Հայաստանը դրա կարիքն ունի, իսկ ռուս գործարարները շահագրգռված են եկամտի լրացուցիչ աղբյուր փնտրելու հարցում», — ասաց Միտյանինան։

Հիշեցնենք` Միտյանինան Հայաստան էր եկել Երևանում Սանկտ Պետերբուրգի մշակույթի օրերի շրջանակում։