ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր(Սաշիկ) Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը օրինական է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Սկզբում չգիտեինք՝ զենքը օրինական է, թե ոչ, բայց տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և մեքենայի մեջ զենքեր կան: Ստուգեցինք, զենքերն օրինական են, անցնում են համապատասխան փորձաքննություն»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
Հարցին, թե ստացե՞լ են զանգեր՝ Ալեքսանդր Սարգսյանին ազատ արձակելու համար, Վալերիյ Օսիպյանը դիվանագիտորեն պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանն ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան: Որևէ ցուցում, որևէ հրաման չի եղել»:
Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ այլ տեղեկությունների մասին լրագրողների հարցին ոստիկանապետը կարճ պատասխանեց. «Այս պահին սահմանափակվենք այսքանով: Կտեղեկացնենք, եթե որևէ բան լինի»: