Ռաֆտինգն ուրախ ժամանց է. մարդիկ հատուկ նավակներով իջնում են գետի հունով։ Հայաստանում ռաֆտինգի սիրահարները դեռ քիչ են։ Հարմար գետերն էլ շատ չեն, բայց կան։
Համարձակների խումբը, որին միացել էր նաև Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Արամ Ներսեսյանը, օրեր առաջ «գրավել» են Դեբեդ գետը։ Խենթությունից հաճույք ստանալու համար ամեն ինչ կար. ծառի ճյուղեր, որոնք սպառնում էին համարձակներին գցել ջուրը, աղջիկներ, որոնք ճչում էին դրայվից, գետի դաժան հոսք, որն իր ուժերի չափով պայքարում էր մարդկանց դեմ։
Գուցե պետք չէր ասել, բայց մասնակիցներից մեկն ինչ-որ պահի ընկավ նավակից և հայտնվեց ալիքների ճիրանում…
Եթե ուզում եք իմանալ` ինչպես ավարտվեց այս փորձությունը, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։