Սարգսյանը սեղմել է Իսպանիայի դեսպանի ձեռքը. ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է լուրը

Հայաստանի նախագահը չի հրաժարվել սեղմել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպանի ձեռքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Լուրն այն մասին, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է սեղմել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Պեդրո Մորենեսի ձեռքը, իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն այս մասին կարճ հաղորդագրություն և լուսանկարներ է տրամադրել Sputnik Արմենիային։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան պարոն Պեդրո Մորենեսի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 28-ին, նկարիչ, գրաֆիկ և դիզայներ Ռուբեն Մալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է սեղմել Իսպանիայի դեսպանի ձեռքը Վաշինգտոնում Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնի (Smithsonian Folklife Festival) բացման արարողության ժամանակ։

Ըստ Մալայանի` Իսպանիայի դեսպանն արարողության ընթացքում հայտարարել էր, որ իր երկրում չկան քաղբանտարկյալներ, ինչից դժգոհել էր Կատալոնիայի պատվիրակությունը և, ի նշան բողոքի, լքել դահլիճը։ Կատալոնացիները դուրս էին եկել փողոց և սկսել էին պարել։

Президент Армении Армен Саркисян и посол Испании в США Педро Моренес