Հայտնի են Պուտին–Թրամփ հաջորդ հանդիպման ժամն ու վայրը

ՌԴ ու ԱՄՆ նախագահներն առայժմ երկու անգամ են հանդիպում ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Կրեմլն ու Սպիտակ տունը նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման ժամի ու վայրի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։

Անհրաժեշտ է իրավահավասար երկխոսություն. Կոպիրկինը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների ներուժի մասին

Այս մասին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի միջև կայացած հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կարելի է ասել, որ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույնիսկ անցկացման ժամի ու վայրի վերաբերյալ։ Ակնհայտորեն, այս մասին ամերիկյան գործընկերներից հետ վաղը կհայտնենք», – տեղեկացրել է Ուշակովը։

Ռուսաստանի նախագահի խորհրդականի խոսքով` հանդիպումը տեղի կունենա երրորդ երկրում`ըստ նպատակահարմարության։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնում էին, որ գագաթնաժողովը կարող է կայանալ Վիեննայում կամ Հելսինկիում։

Ուշակովը հավելել է, որ Պուտին–Բոլտոն հանդիպման արդյուքնում ոչ մի փաստաթուղթ չի կնքվել, սակայն Ռուսատանի ու ԱՄՆ–ի համատեղ հայտարարությունը կարող է ստորագրվել երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Ընդհանուր առմամբ` Ուշակովը ամփոփել է. ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի ռուսաստանյան այցը տվել է ակնկալվող արդյունքները։

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկու անգամ են անձամբ հանդիպել։

«Հայկական ոճով հեղափոխության ժամանակն է». Սերժ Թանկյանը քննադատել է Թրամփին

2017 թվականի հուլիսին նախագահները Համբուրգում G20 գագաթնաժողովի ժամանակ լիարժեք բանակցություններ են անցկացրել` քննարկելով երկկողմանի հարաբերությունների խնդիրները, սիրիական ու ուկրաինական ճգնաժամերը։

Նոյեմբերին Պուտինն ու Թրամփը հանդիպեցին Դանանգում։ Գագաթնաժողովի ժամանակ նրանք հավանություն են տվել Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությանը։

Դրանից հետո երկրների ղեկավարները մի քանի անգամ զրուցել են հեռախոսով։