Ձերբակալվել է Նազիկ Ամիրյանը

Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալել են ապօրինի զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik.  Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ՀՔԾ պետին առընթեր հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչի կողմից ձերբակալվել է նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը:

Ի՞նչ վիճակում են գեներալ Մանվելի կենդանիները. հոգեկան խնդիրներ, թերսնուցում և ռախիտ

Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: