ՌԱԴԻՈ

Գեղամյան. «Թուրքիայի վերաբերյալ մտահոգություններն իրականություն դարձան ընտրության ժամանակ»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Թուրքիայում անցկացված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին։
Sputnik
Վարուժան Գեղամյան

Թուրքիայի ընտրությունների անարդար կամ ոչ հավասար պայմաններում ընթանալու մասին հայտարարվում էր դեռ ընտրությունների մեկնարկից առաջ։ Նույն ԵԱՀԿ-ն ու դրան կից կառույցներն իրենց նախնական դիտարկումների հիման վրա հայտարարում էին, որ երկրում այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն չի լինելու։

Վարուժան Գեղամյանը նշում է` մտահոգություններն իրականություն դարձան ընտրության ժամանակ։

Էրդողանն ավանտյուրիզմի «գերության մեջ». ի՞նչ սպասել Թուրքիայից ընտրություններից հետո

«Սակայն գլխավոր «ընտրախախտումն» այն էր, որ մոտ 1-2 տարի իշխանությունն իր հռետորաբանությամբ ու քարոզչությամբ այնպես էր տրամադրել հասարակությանը, որ մարդիկ քվեարկությանը մոտենում էին ինչ-որ առումով տագնապի ու տենդի մեջ, և դա բնականաբար կանխորոշում էր նրանց ընտրությունը»,- ասում է թուրքագետը։

Նրա խոսքով` գրանցած արդյունքն ինչ-որ առումով արտացոլում է իրականությունը, բայց թե ինչպես հասարակությունը հասավ դրան, դեռ պետք է քննարկել ու լրացուցիչ հետազոտել։

Գեղամյանի խոսքով` Էրդողանին և իշխող կուսակցությանը քվերակած զանգվածին չի կարելի ընկալել որպես միատարր զանգված, որովհետև այն կազմված է բոլորովին տարբեր հանրույթների և հասարակության շերտերի ներկայացուցիչներից։