Հատուկ գործողություն «հայկական մաֆիայի» դեմ. ձերբակալություններ ամբողջ Իսպանիայում

Իսպանական ոստիկանությունը կասկածում է, որ հայերի խմբավորումը զբաղվում է թմրանյութերի ու զենքի վաճառքով, փող լվանալով և այլ հանցագործություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Իսպանիայում «հայկական մաֆիայի» դեմ լայնածավալ գործողություն է իրականացվում, Twitter-ում գրել է կատալոնական ոստիկանությունը։

Ոստիկանության տվյալներով` խմբավորումը զբաղված է թմրանյութերի, զենքի վաճառքով, ծխախոտի մաքսանենգությամբ, փող լվանալով, մարզական խաղադրույքների ժամանակ կոռուպցիայով և ամբողջ Եվրոպայում այլ հանցագործություններով։

Գործողության ընթացքում խուզարկություններ են կատարվում Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում և այլ քաղաքներում։ Կասկածյալները կապեր ունեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում և Լիտվայում։

​Ըստ կանխատեսումների` ընդհանուր առմամբ կձերբակալեն մոտ 100 մարդու։

Ինչպես նշել է El País թերթը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, այդ գործողությունը վերջ կդնի վրացի Շուշանաշվիլի եղբայրների և հայ օրենքով գող Էրիկ Ջաղինյանի խմբավորման հանցավոր գործունեությանը։

Հիշեցնենք, որ հետաքննությունը սկսվել է 2016թ-ի հունվարին Տարասում (Կատալոնիա) տեղի ունեցած կրկնակի սպանությունից հետո։