Շարմազանովը չպաշտպանեց Սերժ Սարգսյանի եղբորը. «Թող իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցով»

Սերժ Սարգսյանի եղբորը նախօրեին բերման էին ենթարկել ոստիկանություն, բայց երեկոյան նրան ազատ էին արձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Իրավական հարցերն ուսումնասիրում են իրավապահ մարմինները, խորհրդարանի պատգամավորն այստեղ ասելիք չունի, ԱԺ-ում լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու հարցին։

«Ես չեմ հետաքրքրվել գործի մանրամասներով։ Երբեք հատուկ տեղեկություններ այս կամ այն պերսոնայի մասին ոչ նախկինում, ոչ հիմա չեմ ունեցել, երբեք չեմ հետաքրքրվել և դա իմ աշխատանքային լիազորությունների շրջականերում չի եղել։ Դրա համար եղել են. կան իրավապահ մարմիններ», — ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ երեկ Ալեքսանդր Սարգսյանին տեղափոխել էին ոստիկանություն` անօրինական զենք պահելու կասկածանքով։ Երեկոյան նրան ազատ էին արձակել։