Բաբաջանյանի ստեղծագործության վիրտուոզ կատարումը հիացրել է «Զվարթնոցի» ուղևորներին

Դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը նվագել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մեծ սրահում։ Աշխարհահռչակ դաշնակահարուհին նվագել է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը»։
Sputnik

Հայտնի դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորների շարքում է եղել, տեսել է կարմիր դաշնամուրն ու չի դիմացել գայթակղությանը։

1980թ-ին հայ դաշնակահարուհին արժանացել է Լայփցիգում Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալի և առաջին մրցանակի։

Ներսիսյանը վարպետության դասեր է անցկացրել Լեհաստանում և Ճապոնիայում։ Բազմիցս մասնակցել է Ռախմանինոնվի անվան միջազգային մրցույթի ժյուրիի աշխատանքին։