Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հերթն էլ գա. Շարմազանովը` ԱԱԾ ստուգումների մասին

ՀՀԿ մամուլի քարտուղարը խոսել է ԱԱԾ ստուգումների մասին և հիշեցրել, որ հիասթափություն ամենավատ բանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Խորհրդարանում այսօր լրագրողները ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովից փորձեցին ճշտել` արդյոք հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն ստուգումներ կատարի նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

ԱԱԾ-ի բենեֆիսը. գեներալի կալանավորումից մինչև խուզարկություն նախագահի եղբոր հիմնադրամում

«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն այնպիսի բան է արել, որ հերթն իրեն հասնի: Բացի լավ բանից, բացի Արցախի շահը պաշտպանելուց այս տարիների ընթացքում պարոն նախագահը չեմ կարծում, որ որևէ խնդիրների մեջ եղած լինի: Սա իմ անձնական կարծիքն է»,-նշեց Շարմազանովը:

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ երկրում հեղափոխություն եղավ հարցին Շարմազանովն ասեց`որովհետև հասարակությունն այդպես ուզեց:

«Բոլոր երկրներում էլ կարող է լինել: Թե ինչու եղավ, ինչու չեղավ` դեռ շատ շուտ է դրա մասին խոսելը: Բազմաթիվ տարբերակներ կարող են լինել։ Իսկ լավ եղավ, թե վատ` ապագան ցույց կտա: Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի, և մեր ժողովուրդը երբեք հիասթափություն չապրի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ ամենավատը բանը հայաթափությունն է: