Ավտովթար Արարատի մարզում. 6 վիրավորից երեքը երեխաներ են

Վթարի հետևանքով հետևանքով Mercedes–ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 6 մարդ վիրավորվել է, նրանցից 3–ը երեխաներ են։

Ողբերգական ավտովթար Գյումրիում. ռուսական ռազմաբազայի զինծառայողը տեղում մահացել է

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, հունիսի 25-ին, ժամը 20:40-ի սահմաններում Լուսառատ —Փոքր Վեդի գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լուսառատ գյուղի բնակիչ, 25-ամյա Արման Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 15 PN 155 համարանիշի և Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Մաղաքյանի վարած Lexus RX 300 մակնիշի 71 QP 100 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes–ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին: Վթարի հետևանքով վարորդներից Ա. Պետրոսյանը և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 24-ամյա Հ. Գրիգորյանը, 2-ամյա Ա. Պետրոսյանը, 1-ամյա Մ. Պետրոսյանը, և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 8-ամյա Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդ Գ. Մաղաքյանը տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: