Թռչող հովանոցն ամենուր հետևում է տիրոջը. տեսանյութ

Ճապոնական Asahi Power Services ընկերության ինժեներների նոր «անօդաչուն» թույլ է տալիս հանգիստ զբոսնել անձրևի տակ` ազատ ձեռքերով։
Sputnik

Երբ դրսում անձրև է կամ ուժեղ արև, իսկ դուք ուզում եք զբոսնել «ձեռքերը թափ տալով», օգնության կարող է հասնել անօդաչու հովանոցը։ Այն ընդամենը 5 կգ է և կարող է առանց հավելյալ լիցքավորման 20 րոպե ուղեկցել տիրոջը։

Asahi Power Servic ընկերության նախագահի խոսքով` նման սարքի միտքը հղացել է, երբ մի օր տեղատարափ անձրևի տակ է մնացել. այդ օրը Կենձի Սուձուկիի երկու ձեռքերն էլ զբաղված են եղել։

Հովանոցը «շան պես» ճանաչում է տիրոջը, բայց ոչ թե հոտով, այլ` դեմքով։ Մոտ 300 դոլարանոց պահապանը վաճառքում կհայտնվի հավանաբար 2019 թվականին։

Այս պահին ինժեներների հիմնական խնդիրը սարքի ինքնարժեքի իջեցումն է և այնպիսի ծրագրային ապահովման ստեղծումը, որը կբացառի այլ հովանոցների և օբյեկտների հետ բախումը։

Ափսոս, որ առայժմ դրանով հնարավոր չի լինի Մերի Պոպինսի պես ճախրել օդում։