Իրանի հավաքականի երկրպագուները թույլ չեն տվել, որ Քրիշտիանու Ռոնալդուն քունն առնի

Իրան–Պորտուգալիա խաղից առաջ, որը տեղի կունենա այսօր, Իրանի հավաքականի երկրպագուները Պորտուգալիայի թիմի ավագին թույլ չեն տվել հանգիստ քնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Իրանի հավաքականի երկրպագուները հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն աղմկել են Սարանսկի հյուրանոցի մոտ, որտեղ գտնվել է Պորտուգալիայի հավաքականը։

Երկրպագուների աղմուկը ստիպել է, որ թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն դուրս գա և մատ թափ տա երկրպագուների ուղղությամբ։ Նա ժեստով ցույց է տվել, որ քնել է ուզում։

​Իրան-Պորտուգալիա խաղը տեղի կունենա «Մորդովիա Արենա» մարզադաշտում։ Իրանցիները հաղթելու դեպքում դուրս կգան 1/8 եզրափակիչ, պորտուգալացիների դեպքում ոչ-ոքին էլ բավարար կլինի փլեյ-օֆում հայտնվելու համար։