Արտակարգ դեպք Երևանում. ոսկու սրահը կողոպտել է, հեռանալիս վնասել ավտոմեքենաները

Երևանի կենտրոնում արտակարգ իրավիճակ է, ժամանել են մեծ թվով իրավապահներ, դեպքի վայրում է Երևանի ոստիկանապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Երևանի կենտրոնում կողոպտել են «Գաֆրի» ոսկու սրահը։ Այսօր՝ հունիսի 25-ին, մի տղամարդ մտել է Մոսկովյան 8 հասցեում գործող ոսկու սրահ և աշխատակցից պահանջել ոսկյա մատանի` իբր գնելու համար, այնուհետև փախել է։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Երբեք ուշ չէ. ոստիկանությունը պատրաստ է բացահայտել նախկին հանցագործությունները

Որոշ տվյալներով` մատանու գինը մեկուկես միլիոն դրամ է։

Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով վնասել է մի քանի ավտոմեքենաներ, դիմել փախուստի, սակայն չի կարողացել հեռանալ, հարվածել է մի քանի ավտոմեքենաների, հետո դուրս է եկել ավտոմեքենայից, նստել տաքսի ու փախել։

Նրա ավտոմեքենայում վարորդական իրավունքի վկայական է հայտնաբերվել:

Полиция у ювелирного магазина Cafri (25 июня 2018). Еревaн

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք —Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:

1 / 6
Ոսկու սրահը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը
2 / 6
Ոսկու սրահը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը
3 / 6
Ոսկու սրահը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը
4 / 6
Ոսկու սրահը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը
5 / 6
Ոսկու սրահը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը
6 / 6
Ոսկու սրահը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը