Սերժ Սարգսյանի եղբորը բերման են ենթարկել. տեսանյութ

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Սերժ Սարգսյանի եղբորը ստուգում ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսան Սարգսյանը, բերման է ենթարկվել։

ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այսօր` հունիսի 25-ին, Սայաթ-Նովա փողոցում ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել։

Ըստ ոստիկանության` Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու համար։

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում է Սարգսյանի և իրավապահների «հանդիպումը»։