ԵԶԲ–ն ակտիվանում է Հայաստանի շուկայում. բանկը դրամով թղթակցային հաշիվ է բացել

Բանկը ծրագրում է մեծացնել իր ակտիվությունը Հայաստանի ֆինանսական շուկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) թղթակցային հաշիվ է բացել Հայաստանի Կենտրոնական բանկում, Sputnik Արմենիային հաղորդեց բանկի մամուլի քարտուղար Անդրեյ Կրայնին։

«Հայկական դրամով ծրագրերից օգտվելը թույլ կտա բանկին բարձրացնել իր ակտիվությունը Հայաստանի ֆինանսական շուկայում։ Մենք արդեն հայկական դրամով տեղային պետական արժեթղթերի հետ աշխատանքի հաջող փորձ ունենք։ Անցած տարի մասնակցել ենք Հայաստանի ֆինանսների նախարարության սկզբնական աճուրդներին», – նշեց ԵԶԲ ակտիվների և պասիվների կառավարող տնօրեն Դմիտրի Լադիկով–Ռոևը։

ԵԶԲ-ն 100 մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլցանցերին»

Նա հաղորդեց, որ բանկն ակտիվ բանակցություններ է վարում Nasdaq OMХ Armenia բորսայի ներկայացուցիչների հետ բորսային գործողություններից օգտվելու համար։

Բանկն ունի բաց թղթակցային հաշիվներ։ ԵԶԲ–ն ակտիվ արտադրում է հաշվարկներ տենգեով, ռուբլիով` Ղազախստանի Ազգային բանկի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցով։ Այս տարվա մայիսին բելառուսական ռուբլիով թղթակցային հաշիվ է բացվել Բելառուսի Ազգային բանկում։

ԵԶԲ–ը ծրագրում է թղթակցային հաշիվ բացել Ղրղըզստանի և Տաջիկստանի ազգային բանկերում։

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: