Ողբերգական ավտոպատահար Դիլիջանում. 26 տարեկան երիտասարդն ընկել է 8 մետր բարձրությունից

Երկու անչափահաս երեխաների հայրը Volkswagen-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին և 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Տավուշի մարզում տեղի ունեցած պատահարն ավարտվել է մահով. հունիսի 24-ին, ժամը 21:00-ի սահմանում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Եսայանն իր վարած Volkswagen-Vento մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և մոտ 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել Կալինինի փողոցի 177 շենքի բակ:

Լոռու մարզի անտառներից մեկում 79 տարեկան քաղաքացի է կորել

Shamshyan.com-ը հայտնում է, վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ երիտասարդն ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա: