ԵՐԵՎԱՆ, 25 Հունիս — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն այսօր ցերեկը բերման էր ենթարկվել ոստիկանություն` «ապօրինի զենք կրելու համար»։