Բացահայտվել է Երևանում դիմակավորված, ատրճանակով և նռնակով զինված հարձակման դեպքը

«Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում ամիսներ առաջ տեղի ունեցած հարձակման կասկածյալը մեղայականով ներկայացել է ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում դիմակավորված, ատրճանակով և նռնակով զինված, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը բացահայտվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պատգամավորները թույլ չտվեցին երիտասարդին նետվել «Հաղթանակ» կամրջից

Հունիսի 23-ին, կեսգիշերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ու հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։

Նա իրավապահներին հայտնել է, որ այս տարվա ապրիլի 2-ին ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված՝ ավազակային հարձակում է կատարել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, որտեղից նա հափշտակել է 6 մլն-ից ավելի ՀՀ դրամ։

Ալթունյանը ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, նռնակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։