Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արագածի փեշերից թափվող հուշարձանը

Sputnik Արմենիան շարունակում է Հայաստանի բնությանը նվիրված «Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագիծը:
Sputnik

Մեր նկարահանող խումբն այցելում և կայքի ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում ու դժվարամատչելի վայրերում թաքնված բնության իրական գեղեցկությունը։

Հերթական մեր այցն Արագած լեռան ստորոտ էր` լեռան գագաթից հոսող ու 17 մետր բարձունքից գահավիժող Գեղարոտի ջրվեժ։ Դժվարամատչելի լեռնային ճանապարհ, ձնածածկ ու մառախլապատ լեռներ, ալպիական բնություն։ Այս ամենը` տեսանյութում։