Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 5 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Բախվել են Վիլիսն ու Նիվան, Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 15։00-ի սահմանում Սևան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են Վիլիս մակնիշի և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ովքեր են տղամարդկանց դանակահարել ու կրակել Երևանի գիշերային ակումբներից մեկի մոտ

Shamshyan.com-ը հայտնում է, որ Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վիրավորներից մեկին տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 4-ին` Սևանի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները։