Արցախում գայլի հարձակումից տուժած 4 տարեկան աղջնակը մահացավ

Գայլը փոքրիկին կծել էր մոտ մեկ ամիս առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից Արցախի ոստիկանությանը հայտնել են, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:

Գայլերն ակտիվացել են. ի՞նչ են ձեռնարկում պետական կառույցները

Ա.Ա-ն գայլի կծելու հետևանքով վերքեր էր ստացել մայիսի 28-ին։

Հունիսի 22-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և աղջիկը մահացել է։

Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական այս ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով։