Նալչիկի հայ երիտասարդները պարեցին Հայաստանի դեսպանի համար. տեսանյութ

Նալիչիկի հայ երիտասարդությունը ազգային պար պարեց Կաբարդինո–Բալկարիայի մշակույթի հասարակական հիմնադրամի շենքի մոտ։ Այդպես նրանք Ռուսաստանում Հայաստանի դեսպանին էին դիմավորում։
Sputnik

Նալչիկում Կաբարդինո–Բալկարիայի մշակույթի հասարակական հիմնադրամի շենքում տեղի ունեցավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ հարավային դաշնային օկրուգի ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների և տարածաշրջանի այլ ազգային միությունների հետ։

Հանդիպումից առաջ հիմնադրամի շենքի մոտ Նալչիկի հայ երիտասարդները ազգային պար կատարեցին։

Հանրապետության ղեկավար Յուրի Կոկովի հետ։ Հանդիպմանը տնտեսական համագործակցության տարբեր հարցեր էին քննարկվում։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել էին Հայաստանից արտահանման ավելացմանը, ԿԲՀ–ի տարածքով Հայաստանից Ռուսաստան տրանսպորտային փոխադրումների արդյունավետության բարձրացմանն ու ուղևորափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցերին։

ԿԲՀ ղեկավարն ընդգծեց տարածաշրջանի գործունեության բոլոր ոլորտներում ակտիվ մասնակցություն ունեցող տեղի հայկական համայնքի կարևոր դերը։