Երթն առաջնորդում են բողոքող հոգևորականները։ Ցուցարարների պահանջն ու վանկարկումները նույնն են, ինչ նախորդ ակցիաներին` «Գարեգին, հեռացիր», «Նոր Հայաստան, նոր հայրապետ», «Ազատ, անկախ Մայր Աթոռ»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 8-ին տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որից հետո հոգևորականները հայտարարություն են տարածել։ Նրանք նշել են` անընդունելի է մտահոգությունների վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավոր Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատել է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր: