«Կարոտում եմ Մխիին ՄՅ–ում». Հենրիխը կմասնակցի Հայաստանում իրականացվող նոր նախագծին

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում երեխաների ներգրավմամբ հետաքրքիր նախագծի է մասնակցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Istagram–ի իր էջում երեխաների հետ հուզիչ լուսանկար է հրապարակել։ Ֆուտբոլիստն այս օրերին Երևանում է։

«Նկարահանումներ փոքրիկ դերասանների հետ… Շուտով», – լուսանկարի տակ գրել է Մխիթարյանը` չհստակեցնելով, թե ինչ նկարահանումների մասին է խոսքը։

 

13 ժամվա ընթացքում գրառումն ավելի քան 45 հազար լայք է ստացել, գրառմանն արձագանքել են ոչ միայն ֆուտբոլիստի հայրենակիցները, այլև «ՄՅ»–ի նրա բազմաթիվ երկրպագուներ։

«Վերադարձրեք Միկիիս։ Ալեքսիսը թրեշ է», – գրել է nicole61529–ը։

«Բարև, ես Հենրիխ Մխիթարյանն եմ». խաղալիք Հենոն արդեն վաճառքում է

Ընթացիկ տարվա հունվարին Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Արսենալ»։

«Կարոտում եմ քեզ Մխի, ՄՅ–ում», – գրել է mr.fadhilharits–ը։

«Իմ հերոս», – գրել է _ing_tou_–ը։

Հիշեցնենք, որ Երևանում մեկ շաբաթ առաջ Մխիթարյանը ներկա գտնվեց  իր կերպարով ստեղծված խաղալիքի շնորհանդեսին, ինչպես նաև ինքնագրեր բաժանեց։