«Կհիշես հետագա ամբողջ կյանքում». Մել Բիի խոստովանությունը ընկերոջը՝ Հարրի Մադաթյանին

Բրիտանացի փոփ աստղը իր սիրելի Հարրի Մադաթյանին լավագույնն է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավար, Spice Girls խմբի նախկին անդամ Մել Բին Instagram  սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ Հարրի Մադաթյանի հետ և կրքոտ շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ։ 

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր։ Չեմ կարող արտահայտել բառերով, թե դու ինչ ես նշանակում ինձ համար։ Այս ծննդյան օրը դու կհիշես ամբողջ կյանքում», — գրել է երգչուհին։

Չինացի ֆերմերները բրնձի դաշտերում գլուխգործոց-նկարներ են ստեղծում. տեսանյութ

Լուսանկարը կարճ ժամանակում հավաքել է ավելի քան 15 հազար «լայք»։ Օգտատերերը երջանիկ ծննդյան օր են մաղթել Հարրիին։

Հիշեցնենք, որ երգչուհին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Բևերլի Հիլզում գտնվող գեղեցկության սրահներից մեկի սեփականատիրոջ, ազգությամբ հայ Հարրի Մադաթյանի հետ։

Մել Բին երեք դուստր ունի ` 18-ամյա Ֆենիքսին, որին լույս աշխարհ է բերել առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10-ամյա Էնջելին` դերասան Էդդի Մերֆիից և 6-ամյա Մեդիսոնին` Ստեֆանից։

Լրատվամիջոցների տվյալներով` Հարրին ԵՊՀ շրջանավարտ է։