Երեկ` հունիսի 21–ին ֆրանսիական Նիցցայի կենտրոնում ամենամյա տարեկան համերգն էր` նվիրված Երաժշտության տոնին(Fête de la Musique)։ Ֆրանսիացի մեգաստղ Maître Gims մի քանի հիթ է կատարել, իսկ ամենավերջում երգել է «Մի գնա» երգը։
Հանդիսատեսը հայերեն երգը ֆրանսիացի ռեփերի կատարմամբ ընդունել է բուռն ծափահարություններով։
Հիշեցնենք, որ 2017թ.–ին Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնան»` Maître Gims կատարմամբ, «պայթեցրել» էր համացանցը։
«Մի գնա» երգը ձայնագրվել է 2016թ.–ին ռեփեր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ։