«Մենք բարբարոս չենք, սանհանգույցն էլ անվճար դարձրինք». «Ոսկու աշխարհի» տնօրեն

Երևանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ասաց` արդյո՞ք մտադիր է քննարկում ունենալ բողոքի ակցիայի մասնակիցների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Երևանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում սրել իրավիճակը և վրեժ լուծել առևտրականներից, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել, նա պատրաստ է բանակցել։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի տարածքի ավելի քան 20 աշխատողներ ուրբաթ օրը բողոքի ակցիա են կազմակերպել։ Հավաքվածները բողոքում են առևտրի կենտրոնի փոքր սրահում վաճառակետերի վարձակալության գումարը բարձրացնելու դեմ։ 2018թ–ի հունվարից վաճառակետի վարձակալության գումարը ամսական 35 հազար դրամից դարձել է 50 հազար դրամ։ Այնուհետև նվազեցրել են 20 տոկոսով, այսինքն` 40 հազար դրամ, սակայն փոքր սրահի առևտրականներին թույլ են տվել մինչև հուլիս վճարել 35 հազար։

«Ում դուր չի գալիս, թող հեռանա». «Ոսկու աշխարհ» տոնավաճառի առևտրականները ցույց են անում

Բանն այն է, որ 2017թ.–ի հոկտեմբերից փոքր սրահում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ինչի պատճառով այցելուների թիվը կրճատվել է։ Ինչպես պնդում են ցուցարարները, դա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել` խիստ ազդելով նրանց եկամուտների վրա։

Սակայն ավելի ուշ ցուցարարները խուճապի մեջ ընկան. նրանք ասում էին, որ հենց լրագրողները հեռանան, իրենց կկանչեն ղեկավարության մոտ` պատժելու։

«Եթե նրանք ասելու բան ունեն, թող մի տասը հոգով գան ինձ մոտ և ներկայացնեն իրենց դիրքորոշումը։ Ես մտադիր չեմ ոչ մեկին պատժել, մենք բարբարոս չենք», – ասաց Աբրահամյանը` մեկնաբանելով առևտրականների մտավախությունները։

Տնօրենը նշեց, որ նա առանց այդ էլ զիջել է առևտրականներին` վարձակալության գումարը նվազեցնելով 20 տոկոսով և նույնիսկ սանհանգույցն է հիմա անվճար դարձել։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատող Գայանեն, զուգարանն անվճար է դարձել «թավշյա հեղափոխությունից» հետո։ Երկար տարիներ ամեն անգամ զուգարանից օգտվելիս վճարել են 100 դրամ։

«Մենք հավաքվեցինք և խնդրեցինք, որ գոնե զուգարանի վարձը հանի։ Նա զիջեց, բայց միաժամանակ երեսով տվեց` ասելով, որ լավություն է անում մեզ», – ասաց Գայանեն։

Իր հերթին Աբրահամյանը ևս մեկ անգամ նշեց, որ ում դուր չի գալիս իր առևտրի կենտրոնի պայմանները, կարող են հեռանալ։