Պաշտպանության նախարարության «Ուրալը», որում բարձված են եղել «սնարյադներ», կողաշրջվել է

Երջանիկ պատահականությամբ պայթյուն տեղի չի ունեցել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզում արտակարգ դեպք է գրանցվել։ Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 15։00-ի սահմանում Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին ՊՆ հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել՝ բախվելով գազախողովակին։

Զորամասի հրամանատարին կալանավորել են շորթման մեղադրանքով

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին ։

Վարորդին ու ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ու արդեն դեպքի վայր ժամանած ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել։

Ավտոմեքենան բարձված է եղել «սնարյադներով», ու երջանիկ պատահականությամբ պայթյուն տեղի չի ունեցել։

Ռազմական ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։