«Առաջին հերթին էս պահին ունենք պատվի խնդիր, որը ամենաշատը ինձ ա պետք ապացուցել»։ Այս մասին հայտարարել է կալանավորված գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մինչ կալանավորումն արված իր տեսաուղերձում, որը ֆեյսբուքյան էջում հրապարկել էր փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում, բայց ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին ու արդարադատությանը:
Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչ է մտածում իմ մասին, բայց կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ երկրից խռովելու: Ես չպիտի խոչընդոտեմ նախաքննությանը, դրա համար դուրս չեմ գալիս»,–ասում է Գրիգորյանը մինչ կալանավորումն արված տեսաուղերձում։
Նա հույս է հայտնում, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, որովհետև ժամանակը բոլորի դատավորն է, 10 տարի հետո անկախ նրանից՝ «ես կամ, թե չկամ, մեկ ա` էտ խոսացվելու է»,-ասել է նա: