Սուրբ Գայանե վանքի վանահայրն ազատվել է պարտականություններից. կաթողիկոսը պատժո՞ւմ է

Էջմիածնի Կարգապահական հանձնախումբը կքննի Կորյուն աբեղայի հետ առնչված խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հոգևոր օլիգարխիան կամ 6 եպիսկոպոս մի գյուղից. Կաթողիկոսի հրաժարականի թեր և դեմ կողմերը

Մայր Աթոռի լուսարարապետությանն այս առնչությամբ թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:

Նորին Սրբության տնօրինությամբ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ակցիաներ սկսվեցին։ Ցուցարարները պահանջում էին Գարեգին Բ-ի հրաժարականը։ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանն էր միացել նաև Կորյուն աբեղան։