Ալբանիայից ՍԾՏՀ նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

Տիրանայում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որն անցկացվում էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Հայաստանը վեհաժողովում ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Նստաշրջանի ավարտին Ալբանիայից ՍԾՏՀ նախագահությունը փոխանցվել է Հայաստանին: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին Էդուարդ Շարմազանովին։

ԱԺ պատվիրակության կազմում եղել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Վահե Էնֆիաջյանը: