Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել մարզպետի հետ հանդիպումից հետո

Այս մասին քաղաքապետը հայտարարել է մարզպետի հետ հանդիպումից հետո, ավագանու նիստի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Արամվիրի քաղաքապետարանից։

Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը քննարկվել է Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:

Մանվել Գրիգորյանի որդին հրաժարվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

Քաղաքապետը խնդրել է ավագանու անդամներին կողմ քվեարկել իր հրաժարականին:

Ավելի վաղ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:

Մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը մարզպետին հայտնել է իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Հիշեցնենք` Խլղաթյանը Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ.–ին, հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը: