«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստուգումները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ է անցկացնում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետապնդումը ՀՔԾ–ն դադարեցրել է

«Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Դրանք կտևեն մոտ 2 ամիս: Բայց այս ընթացքում արդեն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ»,–ասաց Եղիազարյանը:

Իսկ թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել, Եղիազարյանը չմանրամասնեց։

Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընտրությունը պայմանավորված նրանով, որ բուժհաստատությունը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկ է:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ղեկավարում է Արա Մինասյանը։