Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի ութ թիմով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Բարձրագույն խմբի առաջնությանը հայտ ներկայացրած թիմերի ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik.  2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» թիմերը:

Փոքրիկ Գևորգը ռեկորդներ է գրանցում. լեգենդար Պելեն հետևորդ ունի Գյումրիում. տեսանյութ

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից` հավելելով, որ առաջնության խաղացանկը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները կհայտնեն լրացուցիչ: