ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարականին, շարունակելու է պաշտոնավարումը:
Հիշեցնենք` հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել այդ հրաժարականը:
Արդյունքում Մանե Թանդիլյանը շարունակում է աշխատանքի գալ նախկինի նման: Ի դեպ, կառավարության վերջին նիստին էլ Մանե Թանդիլյանը մասնակցում էր սովորականի պես: Ասում են՝ Փաշինյանը նախագահի ստորագրմանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու է»: